-
21.10.2016|
13:43
Թուրքիայի խանութների միության նախագահ Սինան Օնջելը հայտարարել է, որ երկրի տնտեսությունն ապրում է իր ամենադժվար շրջաններից մեկը, գրում է diken.com.tr-ը։ Օնջելի խոսքով՝ Թուրքիայում մեկը մյուսի հետևից փակվող խանութների տերերը դժգոհ են վարձակալության աճող գներից, մեծ դեր է խաղում թուրքական լիրայի արժեզրումը դոլարի նկատմամբ: 1 ԱՄՆ դոլարն արժե 3.0974 լիրա, որ պատմական ռեկորդ է:
-
20.10.2016|
16:01
ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի խոսքով՝ կառավարության առաջարկած օպտիմալացումն անհրաժեշտ է։ Ըստ նրա՝ օպտիմալացումը հնարավորություն կընձեռի միևնույն ծառայությունը ստանալ ավելի մատչելի գնով, ուստի սխալ է չգնալ օպտիմալացման միայն աշխատատեղերը չկրճատելու պատճառով։
-
20.10.2016|
16:00
«Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ որևէ հստակ առաջարկություն չի եղել, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո` պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
-
19.10.2016|
15:11
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում ՀՀ Նախագահի 2016թ. կրթական պարգևներին արժանացած ուսանողներին և աշակերտներին:
-
19.10.2016|
10:24
Փորձում եք խնայել, սակայն չգիտեք՝ ինչպե՞ս և ինչի՞ց սկսել: Տատանվու՞մ եք անձնական ֆինանսների կառավարման ուղիների ընտրության հարցում:
-
18.10.2016|
20:43
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին և նշել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները առանձնահատուկ բարեկամական են, ինչը դրսևորվում է նաև երկկողմ շփումների ու փոխայցերի ինտեսիվությամբ:
-
18.10.2016|
11:30
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին:
-
18.10.2016|
00:25
Ձեզ եմ դիմում անասնապահական մթերքների արտադրության մրցունակությունը բարձրացնելու, համայնքների շրջակա միջավայրը արմատապես բարելավելու առաջարկություններով, որոնց ներդրումը կավելացնի նաև գյուղացու շահույթը՝ ապահովելով նրա բարեկեցությունը, հանրապետությունում մեկ տարվա հաշվով ստեղծելով 150-200 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
-
17.10.2016|
17:21
Տավուշի մարզի Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում «Իջևան» երիտասարդական դաշինք» հասարակական կազմակերպությունն ականապատման պատճառով սեփականությունից զրկված բնակչության համար իրականացրել է ծրագիր, որը նշված գյուղերի բնակիչներին առաջավոր մեղվաբուծությամբ զբաղվելու հնարավորություն է տալիս։
-
17.10.2016|
11:49
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ է նշանակել։
吢∶勨€犆⑩偓拧脙鈥γ偮/1337627508" rel="nofollow">Աղոթարան